▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թողեք աշխատենք». Վարուժան Սուքիասյան

Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և ազգային թիմի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու մամուլի ասուլիսը։

- Պարոն Բերեզովսկի, այս խաղը ձեզ համար վերջինն էր հավաքականի կազմում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։

-Ես շատ զգացված եմ, որ ՀՖՖ-ն կարողացավ այս հանդիպումը նման բարձր մակարդակով կազմակերպել, և ես ևս մեկ անգամ հնարավորություն ստացա գալու հայրենիք։ Բայց մի փոքր էլ տխուր եմ, քանի որ որպես ֆուտբոլիստ այլևս չեմ դուրս գալու խաղադաշտ։

-Պարոն Սուքիասյան, ազգային թիմի կազմում նորեկներ կան։ Ու՞մ խաղը կառանձնանցեիք։

-Իմ կարծիքով Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը բավական լավ խաղ ցուցադրեցին։ Ինձ թվում է՝ նրանք արդեն կլինեն հիմնական կազմի խաղացողներ։

-Սա ձեր առաջին խաղն էր որպես հավաքականի գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասեք ընդհանուր խաղի մասին։

-Առաջին հանդիպումն էր, և առաջին խաղակեսում մի փոքր կաշկանդվածություն կար։ Երկրորդ խաղակեսում գրոհներն ավելի շատ են։ Եթե  մանրակրկիտ նայեք, կհասկակաք, որ երկրորդ խաղակեսում մեր գոլային պահերն ավելի շատ էին։

-Դավիթ Արշակյանը խաղադաշտ այդպես էլ դուրս չեկավ։ Պատրաստ չէ՞ր, թե՞ կար մեկ այլ պատճառ։
- Պետք էր Կադիմյանին փորձել, քանի որ նա ավելի կրեատիվ խաղացող է։ Արշակյանին փորձելու ժամանակն էլ կգա։ Մինչև մրցափուլի սկսվելը դեռ մի քանի ընկերական խաղ ունենք։

- ՀՖՖ նախագահ Հայրապետյանը հայտատարել էր,  որ որոշել է երեք հոգու չհրավիրել հավաքական։ Ըստ ձեզ, որքանո՞վ է դա ճիշտ։

-Կազմը որոշելիս ես նայում եմ այն տղաներին, ովքեր պատրաստ են և իմ տեսադաշտում են։

-Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ միջամտելու է մարզչի գործունեությանը։ Ի՞նչն է մտնում մարզչի լիազորությունների մեջ, և ի՞նչը ոչ։

- Կազմի ընտրության հարցը, մարտավարության ընտրությունը միմիայն գլխավոր մարզչի հարցն է։ 

-Դուք նշել էիք, որ ցանկացել եք տեսնել այդ երեք ֆուտբոլիստներին։ Ի՞նչպես կմեկնաբանեք։
- Դեռ ժամանակ ունենք, եկեք չշտապենք։ Այդ հարցերին պետք է մի փոքր ավելի հեռվից ու խորապես նայել։ Թողեք աշխատենք։

 

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Չնայած երկու թիմերի գործադրած բոլոր ջանքերին՝ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Ընդմիջմանը տեղի ունեցավ Ռոման Բերեզովսկու մեծարման արարողությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ռոման Բերեզովսկուն նվիրեց Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռոման Բերեզովսկուն պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

 

ՀԱՅԱՍՏԱՆ  1.Ռոման Բերեզովսկի (ա) (1. Արսեն Բեգլարյան, 8), 3. Վարազդատ Հարոյան, 5 .Գաել Անդոնյան,  8.Մարկոս Պիցելլի (24. Գեղամ Կադիմյան, 68), 9. Գոռ Մալաքյան, 15. Հրայր Մկոյան (19. Հովհաննես Համբարձումյան, 79), 18. Հենրիխ Մխիթարյան, 20. Լևոն Հայրապետյան, 21. Դավիթ Մանոյան, 22. Էդգար Մանուչարյան (10. Տիգրան Բարսեղյան, 81), 23. Արաս Օզբիլիս (11. Արթուր Սարկիսով, 63)

 

ԲԵԼԱՌՈՒՍ: 12. Սերգեյ Չեռնիկ — 4. Իգոր Շիտով, 21. Եգոր Ֆիլիպենկո, 20. Միխայիլ Սիվակով, 5. Դենիս Պոլյակով, 2. Ստանիսլավ Դրագուն (ա), 23.Տիմոֆեյ Կալաչև (13. Մաքսիմ Վոլոդկո, 62), 14. Սերգեյ Կրիվեց (15.Սերգեյ Կիսլյակ, 62), 10. Ռենան Բրեսան (17 Միկոլայ Յանուշ, 80),16. Սերգեյ Բալանովիչ, 8. Սերգեյ Կոռնիլենկո

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ: Ստանիսլավ Դրագուն (42), Իգոր Շիտով (66)

 

ՀՖՖ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее