▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թողե'ք թող մարդիկ խոսեն, մթոմ օգուտ եք տալիս».Հովիկ Աբրահամյանը`Սեյրան Սարոյանին

 

Աժ-ում քննարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին նախագիծը, որի  հեղինակներն են`  Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Սամվել Ֆարմանյանը: Օրենքի նախագիծը բաղկացած է 5 հոդվածից:

Հեղինակների, տվյալ դեպքում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցեր ուղղեցին մի շարք պատգամավորներ, որոնց հնչեցրած հարցերի մեծ մասը վերաբերում էին ազատամարտիկների, կամավորների սոցիալական վիճակին: Սակայն Սամվել Ֆարմանյանի խոսքով, օրինագիծը վերաբերում է երկրապահ, կամավորի կարգավիճակի տրամադրմանը, իսկ պետական միջոցների աճին զուգընթաց առաջնահերթ խնդիր է` արժանին մատուցել քաջորդիներին, որոնք վտանգել են իրենց, իրենց ընտանիքը` կերտելով փայլուն հաղթանակ:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթում կարևորեց հետևյալ` օրենքի հիմքում արդարության, հավասարության առկայությունը:

«Եթե ոչ`  մեղք կգործենք տղաների առջև»,-ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ վերջերս հանդիպել է  ազատամարտիկների հետ, որոնք մտահոգ են նրանում, որ հանկարծ թացը չորի հետ չխառնվի, կռվածն ու չկռվածը չխառնվի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրումմ էր կամավորներին ամսական տրվելիք 5000-ական դրամը, որը ըստ նրա, կամավորները չեն ստանում, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էլ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ 5000 դրամ հարցը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ ազատամարտիկները, ովքեր ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, համաձայն 2011թ. որոշման, ստանում են 5000-ական դրամ:

Պատգամավորների ելույթների ժամանակ անընդհատ միջամտում էր գեներալ  Սեյրան Սարոյանը, ում   ընդահատեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով չմիջամտել. «Թողե'ք թող մարդիկ խոսեն, կարծիք հայտնեն, մթոմ օգուտ եք տալիս»,-ասաց Աժ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее