▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տոյվո Կլաարի պատկերացումներում Ստեփանակերտն այլևս Խանքենդի է»

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը: Հիշեցնեմ, որ վերջինը գրել էր. «Լավ է կարդալ, որ առավոտյան վերականգնվել է գազամատակարարումը Խանքենդի/Ստեփանակերտ):
Լուազոն իր թվիթերյան էջում գրել է՝ համոզված ե՞ս Տոյվո Կլաար, որ՝
– Գազի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կայո՞ւն է և շարունակվո՞ւմ է:
– «Լա՞վ է կարդալ», երբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակված է:
— Դու պե՞տք է օգտագործեիր Խանքենդի անունը և դա դնեիր Ստեփականերտ անվանումից առաջ:
Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք: Եվ բլոկադայում հայտնվածներին աջակցելու համար, պետք չի հաճոյանալ նրանց, ովքեր պատասպանատու են այս սարսափելի իրավիճակի համար»:

 

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի պատկերացումներում Ստեփանակերտն այլևս Խանքենդի է, որի բնակիչները պետք բանակցեն մի պետության հետ, որն, ըստ եվրոպական կառույցների զեկույցների, ի վիճակի չէ սեփական քաղաքացիների իրավունքները պաշտպանել, բայց ի վիճակի է կաշառել եվրոպացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների»:

Նշենք, որ  Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի` բռնությանն այլընտրանք ապահովելու, անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապավությունը երաշխավորելու նպատակով։ Եվրոմիությունն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը Բրյուսելում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее