▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփի հաղթանակը` ռուսաֆոբների պարտությո՞ւն. ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենը Հայասատանի վրա

 

«Չեմ կարծում, որ ճիշտ բնորոշում է այն, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ռուսաֆոբների պարտությունը կարելի է համարել: Թրամփի հաղթանակը հազարավոր համախոհներ ունի: Ես չեմ ուզում կապել մեկը մյուսի հետ, այսինքն` ամբողջ ԱՄՆ-ի միակ մտահոգությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն, իսկ Թրամփի հաղթանակն էլ չի կարող պայմանավորվել միայն դրանով»,- Asekose am-ի հետ զրույցի ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով քաղաքագետների շրջանում տարածված այն կարծիքին, որ Թրամփի հաղթանակը ռուսաֆոբների պարտությունն է:

Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ Ռուսաստանում Թրամփի հաղթանակը մեծ ոգևորությամբ են ընդունել.

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանում Թրամփի հաղթանակը դիմավորել են ծափողջյուններով, տրամաբանական է, քանի որ Հիլարի Քլինթոնը բազմիցս հայտարարում էր, որ նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է Ռուսաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, պատժամիջոցների խորացումը, իսկ Թրամփը հակառակը` Ռուսատանի հետ հարաբերությունների կարգավորման ջատագովն է:

Միջազգայնագետի խոսքով` իր համար այնքան էլ կանխատեսելի չէր Թրամփի հաղթանակը.

«Ընդհանրապես դժվար էր կանխատեսում անելը, որովհետև ընտրապայքարը շատ լարված էր: Ես ավելի շատ կանխատեսում էի Քլինթոնի հաղթանակը, բայց  կարծում էի, որ դա նրան մեծ դժվարությամբ էր տրվելու, որը, փաստորեն, նրան չհաջողվեց: Հաղթեց Թրամփը:

Անդրադառնալով նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նոր նախագահի ընտրությունը Հայասատանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, մեր զրուցակիցը նշեց.

«Մի քիչ դժվար է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա զարգացման վրա, քանի որ Թրամփը դեռ արտաքին քաղաքական իր մեսսիջները չի տվել, թե ինչպես է կառուցելու իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, բայց եթե Ռուսատանի հետ հարաբերությունները կարգավորվեն, լարվածությունը թուլանա, կարծում եմ, որ դա դրական կանդրադառնա, առհասարակ, մեր տարածաշրջանի, նաև Սիրիայի ճգնաժամի վրա»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее