▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփի վարչակազմը պատրաստում է նոր հրամանագիր 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը արգելման մասին ավելի մեղմացված հրամանագիր:

Խոսելով Մյունխենի անվտանգության գագաթաժողովի ընթացքում՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարը հայտարարել է, որ նոր հրամանագիրը հաշվի կառնի աշխատանքային վիզա և աշխատանքի իրավունք ունեցող անձանց իրավունքները:

«Դա լավ լուծում է: Եթե մարդիկ ժամանում են հեռավոր վայրերից և ունեն երկիր մուտք գործելու իրավունք, ապա նրանց դա թույլ կտրվի: Մենք ժամանակ կունենանք վստահ լինելու, որ մարդիկ չեն նստում օդանավ։ Սակայն, եթե նրանք արդեն օդանավում են և ժամանում են ԱՄՆ, նրանց կթույլատրվի մուտք գործել երկիր»,- ասել է ազգային անվտանգության նախարարը:

Նախագահի առաջին հրամանագիրը արգելում էր 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի ու Եմենի քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ առնվազն 90 օրվա ընթացքում: Որոշման համաձայն 12Օ օրով դադարեցվում էր բոլոր փախստականների մուտքը։ Իսկ Սիրիայի քաղաքացիների նկատմամբ կայացվել էր անժամկետ արգելքի մասին որոշում։

Նախագահ Թրամփի հրամանագիրը բողոքի լայն ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում և երկրից դուրս՝ քաոսային իրավիճակ ստեղծելով օդանավակայաններում:

Դաշնային դատարանները կասեցրին հրամանագիրը՝ ճանաչելով այն հակասահմանադրական Սակայն վարչակազմը պատրաստվում է շուտով հանդես գալ նոր հրամանագրով: Նախագահ Թրամփը ևս հաստատել է, որ այն շուտով կհրապարակվի:

 

Ամերիկայի Ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее