▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփն ու Քլինթոնը առաջատար են

Հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ընդհանուր հաշվով հաղթողներն են` երեքշաբթի օրն անցկացված ԱՄՆ-ի նախագահի նախնական ընտրությունների այս փուլում:

Օհայոյի նահանգապետ Քասիքը, իր նահանգում հաղթելուց հետո հույսեր է փայփայում։: Իսկ Դոնալդ Թրամփի հաղթանակը Ֆլորիդայում ավարտին հասցրեց նրա մրցակից Մարկո Ռուբիոյի ընտրարշավը. “Զարմանահրաշ երեկո էր, հոյակապ երեկո”, - ասել է Թրամփը: 

Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփի համար Ֆլորիդայում, Հյուսիսային Քարոլինայում եւ Իլինոյսում երեկոն նորից հաղթական էր։:  “Մենք կրկին հաղթում ենք, այս երկիրը կրկին հաղթում է”, - ասել է Թրամփը: 

Ուշադրության կենտրոնում հայտնված միլիարդատիրոջ կողմից Ֆլորիդայում տարած երկնիշ թվերով հաղթանակը ընտրապայքարից դուրս մղեց սենատոր Մարկո Ռուբիոյին, որն ավարտելով իր մրցապայքարը, նախազգուշացրեց. “Ամերիկան վառ պահպանողական շարժման կարիք ունի, սակայն որը պետք է հիմնված լինի սկզբունքների եւ գաղափարների, ոչ թե` վախի, կամ բարկության, կամ էլ` մարդկանց հիասթափվածության վրա”, - ասել է Ռուբիոն: 

Երեկոն հիանալի էր նաեւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիքի համար, որը հավաքած ձայների թվով իր նահանգում առաջինն էր, ինչը պահպանեց հանրապետական ընտրապայքարում մնալու նրա իրավունքը: 

Այսպիսով, հանրապետականների մրցապայքարում այժմ մասնակցում է երեք թեկնածու` ներառյալ Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը. “Դուք ուզու՞մ եք ունենալ ձեր արժեքներին համապատասխան թեկնածու, թե մեկին, որըտասնամյակներ շարունակ հակադրվում է ձեր արժեքներին”, - հրապարակային հարց ուղղեց Քրուզը` ակնարկելով Թրամփին: 

Դեմոկրատական ընտրապայքարում մեծ հաղթանակները Ֆլորիդայում, Հյուսիսային Քարոլինայում եւ Օհայոյում դեմոկրատական առաջատար Հիլարի Քլինթոնին օգնեցին ավելի մեծաթիվ ձայներ հավաքել, քան` նրա հիմնական ախոյան սենատոր Բերնի Սանդերսը. “Եթե մենք հասնենք նրան, որ միմյանց կվերաբերվենք հարգանքով, բարությամբ եւ անգամ սիրով` պարծենկոտության ու կուրահավատության փոխարեն, եթե մենք միմյանց բարձրացնենք, այլ ոչ թե տապալենք, ամեն ինչի կարող ենք հասնել”, - ասել է Քլինթոնը: 

Այսպիսով, այս նախնական ընտրությունների արդյունքում Սանդերսի հետ ընկնելու հետեւանքով, Քլինթոնը մեծ քայլ կատարեց առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու նշանակվելու ճանապարհին։

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее