▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսֆերտների հույսին մնացած Հայաստանս կամ խոպանչիների հեղափոխության ուրվականը

Երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանին «դուրս» են գրել աշխարհի քարտեզից, դուրս դրել Երկիր մոլորակից։
Մեր երկրի վրա՝ ոչ տնտեսական համաշխարհային ճգնաժամն է ազդում, ոչ՝ դրա հաղթահարումը։
«Անցումային փուլ» կոչվածը դարձել է ստատիկ վիճակ։
Եվրամիություն–Մաքսային միություն երկընտրաքը քաղաքական օրակարգ ձևավորեց հետսովետական տարածքի եվրոպական հատվածում։
Մենք էլի մնացինք մեր «սարերում», որովհետև Կրեմլի պատերի տակ իր կուսությունը մի քանի կոպեկով կորցրած մեր քաղաքական համակարգն էլի տրվել էր ուզում։ Կարևոր չէ՝ ո՞ւմ, ի՞նչ գնով։
Հասարակությունն անճաշակ պոռնո նայելու հավես չունեցավ։
Մնացին մի քանի տասնյակ ռաբիսներ, ովքեր կրծքով պաշտպանեցին Կրեմլի շահը՝ գլազևներից ավելի կրքոտ։
Մի քանի տասնյակ մարդ էլ փողոցներում ընդդիմացավ Կրեմլին՝ դրա դրածոների համար ալիբի ապահովելու չտեսնված «տաղանդով»։
Մի քանի տասնյակ ոստիկան էլ փողոցներում ցուցարարների վերակացու–պահակ է աշխատում։ Իբր տեսեք՝ պետություն ունենք, ուզենք կպատժենք, ուզենք կշոյենք։
Ուկրաինական Մայդանն Երևան եկավ, բայց ոչ՝ Ազատության հրապարակի տեսքով։
Մի քանի ջահել ավտոդողեր հավաքելու նախաձեռնություն արեցին՝ Ֆեյսբուքում։
Գազի գինը թանկ է՝ երևի հավաքածով իրանց տները տաքացրին, որ Ֆեյսով հեղափոխություն անեն։
Եթե Ֆեյսին հավատանք, մեր երեք միլիոնանոց երկրում տաս միլիոն հեղափոխական կա։
Իրականում՝ մեր հասարակությանը մի հարց հուզեց, ու ես մտածում եմ, որ էդ հարցով Հայաստանում գուցե հեղափոխություն լինի։
Էդ հեղափոխության նպատակն էլ՝ արտագաղթի իրավունքն է լիելու։ Խոպանչիների հեղափոխություն է լինելու, որ Մոսկվան թույլ տա՝ անարգել Ռուսաստաններ գնալ, աշխատել ու մի էրկու կոպեկ փող ուղարկել՝ «օրհնված ռուսական սահաթի» մարգարեությունը հաստատելու համար։
…Ու այսպես էլ ապրում ենք մի երկրում, որը կախված է միայն տրանսֆերտներից։

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее