▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամուն հաղթում են ոչ միայն նրա դեմ կռվելով, այլև նրա մասին դրական կարծիք հայտնելով

Ֆեյսբուքում շատերն աղմուկ են բարձրացրել, սկսել սրեր ճոճել, թե՝ հասեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սատարում է Իլհամ Ալիևին, թե կողմ է, որպեսզի վերջինս նորից ընտրվի Ադրբեջանի նախագահ... Ու նախագահին պիտակավորում են...
Իսկ ես շատ ուրախացա՝ տեղեկանալով, որ Սերժ Սարգսյանը նման միտք է արտահայտել... Վերջապես մեր նախագահը մտավ դիվանագիտական ինքնատիպ խաղերի մեջ ու իր վերջին ամիսների պարապությունն ու անտարբերությունը լցրեց մի չափազանց ուշագրավ հայտարարությամբ, որը, ըստ էության, ոչ թե սատարանք է Ալիևին, այլ, հակառակը, սասանում է նրա նկատմամբ եղած հավատն իր երկրում, նրա դեմ է հանում հանրության զգալի շերտերին... Ալիևի համար հայատյացությունը, Հայաստանի դեմ թշնամանքը դարձել է պետական քաղաքականություն, նրան ադրբեջանական հանրությունն ընդունում է առաջին հերթին հակահայ հայտարարությունների համար, մինչդեռ ՀՀ նախագահը հայտարարում է, թե Ալիևը գերադասելի է... Հենց սա է մեր օրերին հարիր ճշմարիտ դիվանագիտությունը, երբ թշնամուն կարող ես շարքից հանել՝ նրա իսկ զենքով... Հիմա ադրբեջանական ընդդիմությունն ամեն տեղ կհայտարարի, թե Ալիևը գործարքների մեջ է Հայաստանի հետ, թե պատերազմի մասին նրա հայտարարությունները համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ... Ու նման հայտարարությունները կօգնեն, որպեսզի վերջապես ադրբեջանական հանրությունը հասկանա, որ պատերազմը պետք է ոչ թե իրեն, այլ ալիևյան կլանին՝ հարստանալու և սեփական ժողովրդին հարստահարելու համար... Ես ողջունում եմ մեր նախագահի քայլը, մանավանդ որ նման մի հայտարարություն-խորհուրդ էլ ինքս էի զետեղել... Բարեկամներս, թշնամուն հաղթում են ոչ միայն նրա դեմ կռվելով, այլև նրա մասին դրական կարծիք հայտնելով: Ժամանակն է, որ թուրքական դիվանագիտության գաղտնիքներին մենք էլ տիրապետենք..

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее