
«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Այսօր ամերիկյան «Միջազգային հանրապետականինստիտուտը» (IRI) հրապարակեց Հայաստանիվերաբերյալ սոցիոլոգիական հարցման նոր արդյունքներ։ Թվերը առաջին հայացքիցիշխանության համար բավական հարմար տեսքունեն․ ըստ հրապարակման՝ «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության վարկանիշը կազմումէ 24%, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահումէ հարցվածների 18%-ը։ Սակայն այս թվերըհասկանալու համար պետք է վերադառնալ 2025 թվականի հունիս։ Այդ ժամանակ IRI-ն արդենհրապարակել էր իր առաջին զեկույցը, որտեղպատկերը բոլորովին այլ էր։
Պաշտոնական տվյալներով` ՔՊ-ին վստահում էրընդամենը 17%-ը, իսկ անձամբ Փաշինյանին՝ 13%-ը։ Ավելին, նույն զեկույցն արձանագրում էրիշխանության նկատմամբ դժգոհության կտրուկ աճ․վեց տարվա ընթացքում այն ավելացել էր ավելի քաներեք անգամ։ Հետո տեղի ունեցավ մի բան, որիմասին պաշտոնական հաղորդագրություններ չեղան։
IRI-ն անցկացրեց երկրորդ հարցում։ Սակայն, ըստոլորտի աղբյուրների, այդ երկրորդ չափումըիշխանությունների համար ավելի անհարմարարդյունքներ էր ցույց տալիս, քան նույնիսկհունիսյան հրապարակումը։ Վարկանիշը ոչ թեաճել էր, այլ շարունակել էր նվազել՝ հատկապեսխորհրդարանական ընտրությունների ֆոնին։Արդյունքը պարզ էր․ երկրորդ զեկույցըչհրապարակվեց։ Այն մնաց փակ դռների հետևում։
Եվ ահա այսօր տեղի ունեցավ մի տարօրինակզարգացում, որը կարելի է դասագրքային օրինակհամարել քաղաքական տեխնոլոգիաների մեջ։ Հրապարակվեց հենց այն երկրորդ հարցմանարդյունքը, որը ամիսներ շարունակ չէրհրապարակվում։ Սակայն արդեն բոլորովին այլթվերով։
Այն ցուցանիշները, որոնք իրականում արձանագրելէին վարկանիշի հետագա անկում, այսօրներկայացվեցին որպես աճ։
Այսինքն, նույն ինստիտուտի նույնժամանակահատվածի տվյալները հանրությանըներկայացվեցին այլ իրականությամբ։ Սկզբում«անհարմար» թվերը պահվեցին փակ, իսկ հետո, երբհասարակությունը սպասում էր նոր հարցմանարդյունքների, հրապարակվեց արդեն «հաղթական» տարբերակը, որը պետք է ստեղծի իշխանությանանխուսափելի հաղթանակի պատկեր։
Ինչու՞ կիրառվեց այս մեխանիզմը։ Պատասխանըքաղաքական տեխնոլոգիաների մեջ վաղուց հայտնիէ․ ընտրողին զրկել մոտիվացիայից։ Երբհանրությանը համոզում են, թե իշխանությանվարկանիշը «աճում է», նույնիսկ իրական խնդիրներիպայմաններում, շատերի մոտ ձևավորվում է միպարզ հոգեբանական արձագանք՝ ընտրություններին մասնակցելը իմաստ չունի, արդյունքն արդեն որոշված է։
Իսկ ցածր մասնակցության պայմաններում նույնիսկ փոքրամասնության աջակցությունը կարող է վերածվել իշխանության վերարտադրության։
Այսպիսով, IRI-ի այսօրվա հրապարակումը ավելիշատ նման է ոչ թե նոր իրականության արտացոլման, այլ հին իրականության խմբագրված տարբերակի։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հունիսյան և այսօրվազեկույցների միջև, քաղաքական լեզվով կոչվում է տեղեկատվական մանիպուլյացիա, որի նպատակն է ստեղծել հաղթանակի պատրանք և պահպանելիշխանությունը ցանկացած գնով»։
Դիտեք նաև՝


