▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղայիս` Ալեքսանդր Արթուրի Ղազարյանին, ուղղակի սպանել են մայիսի 13-ի գիշերը». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անձամբ իմ ձեռք բերված փաստերը և տարրական տրամաբանությունը ինձ հուշում են, որ տղայիս` Ալեքսանդր Արթուրի Ղազարյանին, ուղղակի սպանել են մայիսի 13-ի գիշերը։
Խնդրում եմ Ներքին գործերի նախարարին իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այս գործի քննությունը։
Անցել է 12 օր, ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել գործը քննող քննիչին, տրամադրել եմ անհրաժեշտ բոլոր սկբնանյութերը, սակայն մենք տեղյակ չենք ինչ գործողություններ են կատարվել կամ կատարվում, ինչ փորձաքնություններ են եղել, ինչ արդյունքներ են արձանագրվել։
Հատկապես, որ շրջակայքի բազմաթիվ կամերաների ձայնագրությունները գնալով օբյեկտիվորեն անհետանում են։
Առգրավված է երեխայի հեռախոսը, որը, սակայն, չի անջատվել ինտերնետից, որը կոպտագույն սխալ է։
Ես սա հենց այնպես չեմ թողնելու, լուրջ եմ ասում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее