▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել. Վադիմիր Գասպարյան

Հ նախկին ոստիկանապետ  Վադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տարիներ առաջ ՊՊԾ գնդի գրավվման հետեւանքով սպանված 3 ոստիկաններին, գրել է.

«Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, եւ կյանքի գնով պահեցին դա:

Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց: Մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին: Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միեւնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք:

Արթուր Վանոյան

Գագիկ Մկրտչյան

Յուրի Տեփանոսյան

Տղերք, իսկական տղերք...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее