▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխուր է, որ օտարերկրացին գիտի երկրումդ ապրող անթիվ սոված մարդկանց մասին

Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ այսօր՝ լի հակասական զգացողություններով:
Գերմանիայի Ալեն քաղաքում, որտեղի համանուն ակումբում արդեն 5-րդ տարին է` հանդես եմ գալիս, մարզման ժամանակ մոտեցավ ինձ անծանոթ մի տարեց գերմանացի, ողջունեց, արտահայտեց իր հիացմունքը իմ գործի նկատմամբ և անսպասելիորեն դրամապանակից հանելով` 100 եվրո տվեց ինձ: Երբ ես ասի, որ մենք անծանոթ ենք և ես չեմ կարող դա վերցնել, շատ վատ անգլերենով սկսեց ինչ-որ բան բացատրել: Արդյունքում պարզվեց, որ նա այդ գումարը տալիս է ինձ, որ ես փոխանցեմ հայազգի կարիքավոր երեխաներին: Այդ պահին և ուրախացա, և ինչ որ տեղ նաև տխրեցի...

Անչափ հաճելի էր, որ դեռևս կան նման արժեքներով ապրող մարդիքկ, և, որ կարողացել եմ իմ սպորտով ավելի ճանաչելի դարձնել մեր ազգն այստեղ: Բայց և տխուր է, երբ պարզվում է, որ նրանք ևս տեղյակ են քո երկրում մեծ թիվ կազմող քաղցած մարդկանց մասին:

Ինչևէ, կարծում եմ, եթե բոլորս իրար օգնենք, գործն ավելի արագ և արդյունավետ առաջ կգնա:

 

Արսեն Ջուլֆալակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее