▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

 

Կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների մասին զեկույց
Հարգելի՛ գործընկերներ, հարգելի նախագահող,
Այսօր մենք քննարկում ենք ծավալում ժողովրդավարական հասարակություններին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի մասին: Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Մարթ դե Վենին իր ազնիվ և մանրամասն զեկույցի համար, որտեղ փողերի լվացման խրթին ճանապարհները  հայտնաբերված են և կազմակերպված հանցավորության իրական սպառնալիքը միանշանակ գնահատականի է արժանանում: Միաժամանակ ես ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել այն քաջ հետաքննող լրագրողներին, որոնք, ցավոք սրտի, կյանքի գնով բացահայտում են այս հանցավոր կապերը, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են ժողովրդական հասարակություններին: 
Կոռուպցիան՝ որպես այդպիսին, նոր երևույթ չէ: Նորությունն այս դեպքում միայն այն արագությունն է, որի պարագայում կոռուպցիան մի երկրում կարող է ազդել ընդհանուր համակարգի վրա: Չնայած այն հանգամանքին, որ փողը չի գնում սեր, բայց դրանով հնարավոր է ձեռք բերել ազդեցություն: Գողացված գույքը և գումարները շատ արագ հայտնվում են օֆշորում, որտեղից տարբեր կեղծ կազմակերպությունների միջոցով այն օգտագործվում է քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելու, ճշմարտությանը լռեցնելու և բարեվարքության աղճատման համար: 
Ցավոք սրտի, նույնիսկ ԵԽԽՎ-ն զուրկ չէր այս ազդեցությունից: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Սրա հետ մեկտեղ ես պետք է գնահատեմ մեր ջանքերը, որ այս ազդեցությունը մերժել ենք, որի մասին մանրամասն նշվում է 2185 որոշման մեջ: 
Թերևս փողի լվացման մեխանիզմ կառուցելու համար հարկավոր է մի շարք անձանց համագործակցություն, սակայն ուրախալին այն է, որ մեկ անձը կարող է այս շղթան բացահայտել: Ես երկրորդում եմ զեկուցողի կոչն առ այն, որ անդամ պետություններն իրենց երկրներում հետամուտ լինեն վերը նշված կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ համապատասխան գործեր հարուցելուն, որոնք փաստագրվել են Անկախ Հակակոռուպցիոն Մարմնի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսի անդամ երկրներում, այլապես մենք շարունակաբար կպայքարենք հետևանքների և ոչ թե իրական պատճառների դեմ: Իհարկե այն պարագայում, որ որոշ անդամ երկրներում կոռուպցիան հանդիսանում է իշխանության հիմնասյուներից մեկը, այս հույսերը արդարացված չեն, սակայն արդ այդ երկրները պետք է մշտապես լինեն միջազգային հանրության ուշադրության ներքո: 
Հետևաբար, անդամ երկրներում աշխատանքին զուգահեռ մենք պետք է ուժեղացնենք համաեվրոպական մեխանիզմները, որպեսզի կանխենք փողերի լվացումը և կազմակերպված հանցավորության ազդեցությունը: Ի հավելումն մեր գործիքակազմի, օրինակ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագիտական խորհուրդը (Moneyval), Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), ՄԱԿ-ի հակակոռուպցիան, մենք պետք է աշխատենք քաղաքացիական հասարակության հետ, օրինակ Թրանսփարենսի Ինթերնեյշնալի և անկախ հետաքննող լրագողների խմբի հետ: 

Կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների մասին զեկույց

Հարգելի՛ գործընկերներ, հարգելի նախագահող,

Այսօր մենք քննարկում ենք ծավալում ժողովրդավարական հասարակություններին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի մասին: Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Մարթ դե Վենին իր ազնիվ և մանրամասն զեկույցի համար, որտեղ փողերի լվացման խրթին ճանապարհները  հայտնաբերված են և կազմակերպված հանցավորության իրական սպառնալիքը միանշանակ գնահատականի է արժանանում: Միաժամանակ ես ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել այն քաջ հետաքննող լրագրողներին, որոնք, ցավոք սրտի, կյանքի գնով բացահայտում են այս հանցավոր կապերը, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են ժողովրդական հասարակություններին: Կոռուպցիան՝ որպես այդպիսին, նոր երևույթ չէ: Նորությունն այս դեպքում միայն այն արագությունն է, որի պարագայում կոռուպցիան մի երկրում կարող է ազդել ընդհանուր համակարգի վրա: Չնայած այն հանգամանքին, որ փողը չի գնում սեր, բայց դրանով հնարավոր է ձեռք բերել ազդեցություն: Գողացված գույքը և գումարները շատ արագ հայտնվում են օֆշորում, որտեղից տարբեր կեղծ կազմակերպությունների միջոցով այն օգտագործվում է քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելու, ճշմարտությանը լռեցնելու և բարեվարքության աղճատման համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 Ցավոք սրտի, նույնիսկ ԵԽԽՎ-ն զուրկ չէր այս ազդեցությունից: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Սրա հետ մեկտեղ ես պետք է գնահատեմ մեր ջանքերը, որ այս ազդեցությունը մերժել ենք, որի մասին մանրամասն նշվում է 2185 որոշման մեջ: Թերևս փողի լվացման մեխանիզմ կառուցելու համար հարկավոր է մի շարք անձանց համագործակցություն, սակայն ուրախալին այն է, որ մեկ անձը կարող է այս շղթան բացահայտել: Ես երկրորդում եմ զեկուցողի կոչն առ այն, որ անդամ պետություններն իրենց երկրներում հետամուտ լինեն վերը նշված կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ համապատասխան գործեր հարուցելուն, որոնք փաստագրվել են Անկախ Հակակոռուպցիոն Մարմնի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսի անդամ երկրներում, այլապես մենք շարունակաբար կպայքարենք հետևանքների և ոչ թե իրական պատճառների դեմ: Իհարկե այն պարագայում, որ որոշ անդամ երկրներում կոռուպցիան հանդիսանում է իշխանության հիմնասյուներից մեկը, այս հույսերը արդարացված չեն, սակայն արդ այդ երկրները պետք է մշտապես լինեն միջազգային հանրության ուշադրության ներքո: Հետևաբար, անդամ երկրներում աշխատանքին զուգահեռ մենք պետք է ուժեղացնենք համաեվրոպական մեխանիզմները, որպեսզի կանխենք փողերի լվացումը և կազմակերպված հանցավորության ազդեցությունը: Ի հավելումն մեր գործիքակազմի, օրինակ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագիտական խորհուրդը (Moneyval), Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), ՄԱԿ-ի հակակոռուպցիան, մենք պետք է աշխատենք քաղաքացիական հասարակության հետ, օրինակ Թրանսփարենսի Ինթերնեյշնալի և անկախ հետաքննող լրագողների խմբի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее