Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում երեխաների հետ արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ուզում եմ խոստովանել, որ շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ՝ հինգ տղա եւ վերջում մեկ արքայադուստր: Մայրական բնազդն ինձ մոտ շատ վաղ տարիքից է արթնացել, բայց հիմա այդ զգացողությունն ինձ տանջում է: Ես տխրում եմ, որ իմ վեց երեխաներն այդքան երկար պետք է սպասեն իրենց մայրիկի հետ հանդիպմանը»:



