▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ucom, հետույքն էլ չափ ու սահման պետք է ունենա». Վահե Բալբաբյան

Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ucom, ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում ընդհանուր առմամբ ծառայությունները գտնվում են հետույքային վիճակում, բայց էդ անտեր հետույքն էլ չափ ու սահման պետք է ունենա էլի…
Նախ, խոսում եք 5G բան-ման, բայց 21-րդ դարն ա, մարդիկ արդեն WiFi calling են ապահովում, որ իրենց հաճախորդները ռոումինգում չծախսվեն, բայց ձեր ռոումինգը բացի Վրաստանից, Դուբայից ու Շարմից էն կողմ զրոյական վիճակում է։ Արդեն 8 ամիս ա շարունակաբար էս խնդիրը բարձրացնում եմ, բայց իմ ռոումինգն էդպես էլ չկարգավորվեց։
Հետո հերիք չի, որ ձեր օնլայն պլատֆորմի հաշիվը մտնելուց հետո այն ունի 99 թվի UI ու ֆունկցիոնալություն, մի հատ էլ անգլերեն statement գեներացնելուց հետո կեսը հայերեն է բերում, նոր մյուս կեսը անգլերեն։ Ինձ անգլերեն statement է հարկավոր, որտեղ հստակ կերևա իմ անունը, ազգանունը ու հասցեն՝ ԱՆԳԼԵՐԵՆ:
Երրորդը, բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում իրենց քիչ թե շատ հարգող ծառայություններն արդեն վաղուց ապահովել են, որ իրենց հաճախորդները կարողանան սերվիս ընտրել, դրանք upgrade ու downgrade անեն օնլայն։ Ինչո՞ւ եք դուք պահանջում, որպեսզի ես տոմս առնեմ, գամ Հայաստան, որպեսզի թուղթ ստորագրեմ, որ ձեր չաշխատող ծառայությունները գոնե downgrade անեմ, որ էլ փեշով փող չտամ։ Լավ ա չեք պահանջում, որ մատներս թանաքի մեջ թաթախենք ու ճպցնենք ձեր թղթով պայմանագրին։
Եվ վերջապես, երբ ձեր ռոումինգը չի աշխատում, գոնե բացի զանգելուց այլ կապի միջոցներ առաջարկեք, որ ձեզ չգունազարդեմ «Ֆեյսբուք»-ում։ Լավ ա կամուտատրով կապ չեք հաստատում, թե բա 5G բան-ման։ Լսե՞լ եք օնլայն չաթի, «Վաթսափ»-ի ու այլ կապի միջոցների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее