Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում:
66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:
75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: