▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վագիֆ Խաչատրյանը Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց

Բաքվի ռազմական դատարանը ներկայացրել է Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի՝ շինծու գործով դատավճիռը՝ նրան դատապարտելով 15 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: 68-ամյա Խաչատրյանը դատական նիստի ժամանակ կրկնել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Թարմացված․ Բաքվի կողմից ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանն այսօրվա դատական նիստի ժամանակ կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Մեղադրող դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես հավատում եմ Աստծուն, ես անմեղ մարդ եմ: Ես սրտի հիվանդություն ունեմ, ինձ վիրահատություն է պետք: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ես մեղավոր չեմ»,- ասել է Խաչատրյանը:

Թարմացված․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գրառում է կատարել սոցկայքի իր էջում. «Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее