Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Օղակների վարժությւոնում հաղթող է ճանաչվել հույն Պետրունիաս Էլեֆտերիոսը (15.866):
Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:
Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալակիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին