Ամերիկահայ գործարար, «Հովնանյան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իր որդու պես սիրում է, սակայն նա պետք է հասկանար, որ նախագահական ընտրություններում ստացած ձայներն իրենը չէին, այլ ժողովուրդը Րաֆֆին ձայն տալով՝ ուղերձ ուղղեց բոլոր քաղաքական գործիչներին. «Դա ֆենոմենալ message էր՝ ուղղված բոլորիս, որ երկիրը խնդիր ունի: Մենք պետք է հասկանանք, որ խնդիր կա, և պետք է օգնենք յուրաքանչյուրին՝ առանց արյունահեղության, առանց տարաձայնությունների»:
Մանրամասները՝ 168.am -ի տեսանյութում