▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բադասյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

«Ինձ առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի էր»,- դուրս գալով ԱԱԾ մեկուսարանից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահան Բադասյանը:

Գտնվելով անազատության մեջ, Բադասյանի խոսքով, նա «եղել է է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգման պայմաններում»:

«Ես գտնվում էի հետվիրահատական կարևոր բուժման մեջ և այս տեսակետից, փաստորեն, 15 օր խախտվել են իմ իրավունքները: Բացի նրանից, որ բարոյական արժեքներ են ոտնահարվել. կռվող, պատերազմի միջով անցած մարդուն բանտարկում են, իսկ հիմնական մեղավորները, դավաճաններն ու թշնամիները գտնվում են ազատության մեջ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее