Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրում Վարշավայի «Լեգիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։
Լեհական թիմի կազմում հանդիպման վերջին գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Չնայած հաղթանակին՝ Բիչախչյանն ու նրա թիմակիցները 6 միավորով զբաղեցրին 26-րդ տեղը և ավարտեցին ելույթները Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Դիտեք նաև՝


