▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Քերոբյանը ցուցադրել է Հայաստանում արտադրվող ավտոմեքենաները

Հայաստանում արտադրվում են «Սեպուհ 1» անունը ստացած ավտոմեքենաներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում սպիտակ մեքենաներ են երևում։

«Հայաստանում արտադրվող «Սեպուհ 1» ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում»,– տեսանյութին կից նկարագրությունում գրել է Քերոբյանը։

Արտադրողի կամ ավտոմեքենաների տեխնիկական նկարագրի մասին տեղեկություններ նշված չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее