a1plus.am-գրում է, որ «Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով պատճառված վնասի փոխհատուցման գումարը. 297 մլն 51 հազար 33 ՀՀ դրամ: Սա «Հարսնաքար» ռեստորանում ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կնոջ ցանկությունն է։
Տիգրան Եգորյանը միջնորդել է նաեւ արգելանք դնել 6 ամբաստանյալների գույքի եւ դրամական միջոցների վրա, արգելանք կիրառել նաեւ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի գույքի եւ դրամական միջոցների վրա. դատավոր Դավիթ Հարությունյանը չի անդրադարձել միջնորդությանը եւ դատական նիստը հետաձգվել է։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 14։00-ին։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում