▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված փաստաթուղթը

«Հարգելի լրագրողներ.

ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ շարունակելով.

«Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության մաս են կազմում նաև կողմերի ներկայացրած և ներդատարանական (հրապարակայնությունը չսահմանափակված) ապացուցողական և ընթացակարգային բնույթի փաստաթղթերը և նյութերը, մինչդեռ հանրությանը դրանք անհասանելի են ձևավորված ավանդույթի բերումով, ստորև, ի պատասխան ձեր հարցադրումների, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը:

Այս փաստաթղթում արտահայտված դիրքորոշումներից դուրս այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնամ:

Շնորհակալ եմ»:

Փաստաթղթի հղումը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее