Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, թե իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքավայրում `ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալով: «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ գործարար Սիլվա Համբարձումյանը կայքի հետ զրույցում հերքել է վերոնշյալ տեղեկությունը՝ այն որակելով հերյուրանք: Նա նշեց, որ ինքն իր գործերում նման խնդիրներ չունի և իր խոսքերը կարող է փաստաթղթերով ապացուցել: Սիլվա Համբարձումյանի հավաստիացմամբ՝ ինքը վճարում է նրանց, ովքեր աշխատում են: «Ես չգիտեմ՝ ովքեր են բողոքում, երևի թե ակցիա են անում, որ այն մյուս հանքի լիցենզիան էլ վերցնեն, բայց դրան չեն հասնի: Երևի թե կհիշեք Լիճքվազ-Թեյի պատերազմը. այն դեռ չի վերջացել, շարունակվում է: Դիմել ենք ՄԻ Եվրոպական դատարան, և այն վարույթ է ընդունվել: Ես ունեմ «Սիփան 1», որը վճարում է, հարկերն էլ ենք վճարում: Լիճքվազ-Թեյի պարագայում դատարան ենք դիմել անօրինականությունների դեմ պայքարելու համար: Եվրադատարանում մենք մի գործ հաղթեցինք, հետո Արմեն Մովսիսյանի կամայականությամբ անօրինական վճիռ կայացվեց դատական գործընթացի արդյունքում»,- պարզաբանեց Սիլվա Համբարձումյանը:
Վերջինս ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետը ցանկանում է դատի տալ նախկին քաղաքապետերից մեկին, ով իբր իրեն վարկաբեկում է, այնինչ պետք է իր ընկերությունից գողացած սարքավորումների համար վճարի կամ վերադարձնի այդ սարքավորումները:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: