«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ապահովագրել է իրեն։ Նախորդ տարի գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասին է: Նաև գրել էինք, որ եթե Վահե Հակոբյանը մանդատը վայր դնի, շատ խնդիրներ չի ունենա: Եվ, ահա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդություն արդեն ներկայացրել է Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի մասով, իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այլևս պատգամավոր չէ: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Վահե Հակոբյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ և խոստացել, որ հիմնականում լուռ կմնա, սուր քննադատության չի ենթարկի իշխանությանը, և, որպես փոխհատուցում, իրավապահները նրա հանդեպ մի փոքր բարի կլինեն, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, նրա անունը կշոշափվի, նա կհարցաքննվի, սակայն վերջաբանը, ամեն դեպքում, բարի է լինելու: Կարծես թե, մինչ այս պահը Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ըստ ամենայնի տված խոստումը պահում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Վահե Հակոբյանը գործարքի՞ է գնացել իշխանությունների հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet