▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ  որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում է, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:

 

 

 

Այն հարցին՝արդյոք  դե՞մ է համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները, ոստիկանապետը պատասխանեց.

«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստվում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների պետք է հաշվի առնել», - ասաց Վալերի Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ինքն էլ այդ դեպքերի ժամանակ պատանդ է եղել ու իր կարծիքն էլ պետք է հաշվի առնել։ 

 



Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, պարզապես մնացել է ներսում իրենց հետ, ոստիկանապետն արձագանքեց.

«Էլ բան ու գործ չունե՞ի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее