▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

 ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

aysor.am-ն է գրում և նշում, որ դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:

Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

Վալերիյ Օսիպյանից մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեր է արվել կապ հաստատել նրա հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее