▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2020/02/week-2/Edmon_Maruqyan_1.jpg

«Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների և անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը:

Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վանաձորի տեղական իշխանության մասին:

Հ.Գ. Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել է հարցը օրակարգից հանել, որից հետո բոյկոտել՝ քվորում չապահովելով, որպեսզի հարցը չքննարկվի և չընդունվի, բայց ձայների մեծամասնությամբ հարցը ընդգրկել է օրակարգ և ընդունվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее