▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա

«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են, որպեսզի ֆաբրիկան վերբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել։

Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է եւս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։

Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

Այս մասին գրել էր նաև ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով ու գրելով․ 

«Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել, Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին: Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее