▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք կորոնավիրուսի թեստավորում կանցնեն

Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-հավելել է նա:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով մի քանի մարդ մեկուսացվել է։ Ըստ ամենայնի, նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее