▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է. հայտնի է մահացածների ու վիրավորների ինքնությունը

Վանաձորի Բազում թաղամասում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացածների եւ վիրավորների ինքնությունը հայտնի է: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գեւորգ Սուքիասյանը: Կրակոցներից վիրավորվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը եւ 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:

armtimes.com-ի տեղեկություններով՝ սպանված 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը քրեական հեղինակություն «բազումի» Աղասն է: Դեպքն էլ տեղի է ունեցել նրանց շենքի հարեւանությամբ:

Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից հրազենային վիրավորում ստացած Արշակ Առաքելյանին տեղափոխում են Երեւան: Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հրազենային վնասվածքներ կան նաեւ պարանոցի շրջանում:

Հիշեցնենք՝ այսօր փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Վանաձորի Բազում թաղամասում: Հրազենային վիրավորումով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երիտասարդ, որոնցից 2-ը՝ մահացած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее