▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանը շնորհակալ է ռուսներին ՀՀ սահմանն ամուր պահելու համար

Ռուս սահմանապահները նշեցին մասնագիտական տոնը

Մայիսի 27-ին՝ ՌԴ սահմանապահի օրվա նախօրեին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացավ հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էր նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը պատշաճ կատարելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեց մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձևավորման 101-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее