▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը գրեթե բացահայտված է

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը գրեթե բացահայտված է». նախկինում արած իր այս հայտարարությունը այսօր լրագրողների հետ զրույցում կրկնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ հավելելով, որ քննության ավարտի մասին չի հայտարարվում, որովհետեւ մի շարք արտասահմանյան գործընկերներին քննչական պահանջ են ուղարկել եւ սպասում են դրանց կատարմանը:

Գրիգորյանն ասաց, որ արդեն 8-9 ամիս է, որ ուղարկել են այդ պահանջը, միայն դրա ստանալուց հետո կարող են արդյունքները ամփոփել եւ որոշում կկայացնել: ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ մեղադրյալ ներգրավված չէ այդ գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее