▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել. Հրաչյա Հակոբյան

«Հայկական ժամանակ» թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել:

/filemanager/uploads/2019/08/week-3/Hrachya_Hakobyan.jpg

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հարցին, թե արդյոք Վանեցյանի պաշտոնանկության պատճառը դա էր, պատասխանել է․ «Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее