Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է այն հարցին, թե գաղտնալսումների աղմկահարույց գործով ի՞նչ արդյունքներ ունեն, որևէ եզրակացության եկե՞լ են:

Այս մասին գրում է aravot.am-ը, ում հետ զրույցում Հայկ Գրիգորյանը նշել է.
«Մեզ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են այդ ֆայլերը: Հայաստանից չի: Հարցաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել: ԱՊՀ-ից է»:
Հիշեցնենք, որ ՔԿ ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից.
«Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


