▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանն ու Քոչարյանը հաշտության չեկան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի բաժնում կայացավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը:

 

 

 

 

 

 

Սեդրակ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանը հաշտության չեկան:

Դատարանը  որոշեց ժամանակ տրամադրել հայցվոր կողմին՝ Սեդրակ Քոչարյանի՝ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր լինելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25–ին։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 11–ի հայտնի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Քոչարյանի ընտանիքի եւ «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման սխեմայի մասին, ասել էր հետեւյալը.

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, եւ կհրապարակեմ, թե ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացած այլ ունեցվածքները... ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, որովհետեւ ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով է հարուցված քրեական գործը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее