Վանի Գևաշ գյուղում, որտեղ նախկինում հայեր են ապրել, նախակրթարան կառուցելիս պարզվել է, որ նշյալ վայրում զանգվածային գերեզմանոց է եղել: Շինաշխատանքների ժամանակ հողի երես դուրս եկած մարդկային գանգերն ու կմախքոսկրներն արդեն մեկ տարի է շարունակում են այդպես մնալ: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.
Այս մասին ահազանգող թուրքական «Հաբեր fx» լրատվական կայքը, նշում է, որ դպրոց հաճախող աշակերտները, տեսնելով այդ ոսկորները, ենթարկվում են հոգեբանական ծանր ազդեցության: Նրանցից որոշները նույնիսկ արդեն խուսափում են դպրոց գնան: Պատմում են, որ ուսուցիչներից մեկը, տեսնելով այդ ոսկորները, հրաժարվել է դասավանդել այդ դպրոցում և հեռացել է:
Գյուղի բնակիչ Յըլմազ Թուլայը նշել է, որ նշյալ ոսկորները հավանաբար Հայոց ցեղասպանությունից առաջ այդ գյուղում ապրած հայերի ոսկորներն են:
Ոսկորների մեջ երեխաներին կրթելը սկանդալ համարող Թուլայը նշել է, որ միաստվածային ոչ մի կրոնի հետևորդներ մարդկանց այդպես խմբակային չեն թաղում:
«Այստեղ մասսայական կոտորած է եղել: Գանգոսկրերից երևում է որ տանջահար են արել ու իրար վրա թաղել»,- համոզմունք է հայտնել Յըլմազ Թուլայը: