▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարակվել եմ կորոնավիրուսով, ընթացքը փոքր-ինչ ծանր է․ Արեն Մկրտչյան

ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք։

Իմիջիայլոց, Կարինան օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 《նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար》։

Շուտով մեզ երկուսիս էլ ոտքի կկանգնեցնի, ինչպես մեր տասնյակ քաղաքացիների 

Կառ, հպարտ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее