▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ է՝ հարց էլ կտա,նկատողություն էլ կանի,ի՞նչ եք խառնվել իրար... Հասմիկ Պողոսյան

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում առաջարկեց նրանց փոքր ինչ մշակույթով հետաքրքրվել,  իր հրաժարականի մասին խոսելուց զատ: Վերջինս չպատասխանեց այն հարցին՝ արդյոք իրեն տեսնում է նոր կառավարությունում:  

«Խնդրում եմ Ձեզ տալ այն հարցերը, որոնք ուղղված են մշակույթի ոլորտին: Ես էդ հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել, քանի որ պատասխաններն իմը չեն»:

Հասմիկ Պողոսյանը նորմալ է վերաբերվում նորանշանակ վարչապետի՝իրենց արած նկատողությանը.

 «Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի եք խառնվել իրար: Երբ մարդ աշխատանքի է գալիս, առաջ է շարժվում իր դիրքորոշումներով, մոտեցումներով: Առողջ մթնոլորտ եմ համարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее