▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետ կոչեցյալի հրահանգով «իրավապահ» մարմինները նոր քրգործեր են թխում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, չորս տարիների ընթացքում, բազմաթիվ քաղաքական գործիչների քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, հիշեցման կարգով ասեմ, որ այդ քրգործերից շատերը վաղուց «մահացած» են՝ կամ կարճվել են, կամ «սառեցվել»։ Հիշեցնեմ նաև, որ այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ։
Վերջին ամսվա ընթացքում, վարչապետ կոչեցյալի հրահանգով «իրավապահ» մարմինները նոր քրգործեր են թխում և ընդդիմադիր գործիչներին ձերբակալում, կալանում։ Ահա նրանց ոչ ամբողջական ցանկը՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, Տարոն Մանուկյան, Սևադա Ղուկասյան, Իգոր Խաչատուրով, այսօր՝ Բագրատ Եսայան։ Մտածում ես, գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել։ Արդեն սկսում ես կասկածել բոլոր նրանց վրա, որպես կոլաբորացիոնիստներ, ում մեղադրանք չի առաջադրված և ովքեր դեռևս ազատության մեջ են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее