▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է. հնարավոր է՝ Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր կան, որ հնարավոր է Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեեւ նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին։ Լուրեր կան նաեւ, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան։

«Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ։ Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել։

Ի դեպ, Իրան է մեկնելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»։ Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքային ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее