▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետը դարձել է «արապապյան»». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վիլսոն-2

Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։ Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սևրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են «միջազգային արդարադատության» վրա կառուցել իրենց քաղաքականությունը, նույն փոսն ընկնելու հեռանկարով։
Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիևին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Երկու դեպքում էլ հիմքում ոչ թե իրական քաղաքականությունն է, այլ եթերային արդարության գաղափարը։
Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր «արապապյան»:
Հաջորդ փուլում կլսենք նոր խմբագրմամբ «Արդարություն, թքել եմ քո ճակատին» բանաստեղծություն և հուզիչ «Ուր էիր Աստված» արդեն ժամանակակից սաունդթրեքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее