▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը պատրաստ է բանակի սպառազինության համար վաճառել իր շքեղ առանձնատունը

Հ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել իր շքեղ առանձնատան թեմային:

Լրագրողները կրկին հարցրին, թե ՀՀ վարչապետն ինչպես է ձեռք բերել իր շքեղ առանձնատունը։ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե դրա մասին ինքն արդեն խոսել է  դրա վերաբերյալ հիմնավորված պատասխանել հայտարարագրում:

Լրագրողները հարցրին` իսկ պատրա՞ստ է վաճառել իր առանձնատունը բանակի սպառազինության համար։

«Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը սպառազինության հետ կապված նման ֆինանսական խնդիր չունի: Սա միայն լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններն են,- պատասխանեց ՀՀ վարչապետը և նշեց,- որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով»:

Աղբյուրը՝ sputnik.co.am


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее