▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը սայթաքել է

«Քննադատական խոսքով, թե խորհրդով կլինի, պետք է օգնենք այս կառավարությանը, որպեսզի չանի այն, ինչ անում էին նախորդները: 2008 թվականից սկսած լսում ենք հուսադրող, ամպագոռգոռ խոսքեր, բայց 2 ամիս հետո տեսնում ենք հուսախաբ անող գործողություններ: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն իր գործունեությունը մի քանի սայթաքումներով է սկսել: Սկսենք պրիմիտիվ գողություններից: Խոսում է դրա մասին, բայց մեկ ամիս հետո իր նախարարը 1700 եվրոյով թռնում է Եվրոպա: Կամ, չի՞ տեսնում, որ դատախազների, դատավորների զավակները նույն պաշտոնում փոխարինում են ծնողներին: Մարդկանց կրճատում է՝ առանց այլընտրանք ստեղծելու: Եվ, ընդհանրապես, ես ո՞նց պետք է հավատամ մարդու, ով թողել է բարձր աշխատավարձն ու եկել 23.000-ի փոխարեն 1300 դոլար աշխատավարձ է ստանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее