▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը խախտում է օրենքը՝ զրոյացնելով իր խոսքը

«Ազատ դեմոկրատներ»-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանին ապշեցրել են քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող մի շարք երևույթներ: Նա չի հասկացել, թե ինչո՞ւ են մեծարում 5 տարի ԱԺ-ում ելույթ չունեցողին.

«Մեր ժողովուրդը երբեմն ոնց որ կուրանում է: Մարդու է մեծարում, որը ԱԺ-ում չի երևում: 5 տարվա մեջ անգամ ոչ խելացի ելույթ էլ չի ունեցել: Ուղղակի չեմ հասկանում, թե նրան գյուղերում ինչպե՞ս են ընդունում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով.

«Ինձ համար անհասկանալի է նաև պետական պաշտոնյա լինելն ու քարոզարշավին մասնակցելը. «Ես Երևանի ավագանու անդամ եմ, ինձ տեղեկացրել են, որ լիազորություններս սառեցված են: Բայց վարչապետը և՛ քարոզչության է մասնակցում և՛ վարչապետ է: Միայն ԿԳ նախարարի մասին եմ կարդացել, որ արաձակուրդում է, մնացածի մասին խոսք չկա: Կարեն Կարապետյանն ամենուր հայտարարում է, որ արդարություն են հաստատելու, բայց հենց ինքը խախտում է օրենքն ու զրոյացնում իր ասածը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее