ՀՀԿ-ի Կենտրոնական գրասենյակում ավարտվել է Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի դռնփակ նիստը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 13-րդ վարչապետի անուն ազգանունը կհայտարարվի երկուշաբթի երեկոյան, քանի որ այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել, քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են: Երկուշաբթի կայանալու է ՀՀԿ Խորհրդի և ԳՄ նիստը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է ՀՀԿ ԳՄ դռնփակ նիստին: