«Հրապարակը» գրում է, թե օրերս Երեւանի տնտեսագիտական համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել: Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների ու երիտասարդ գիտնականի միջեւ սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում: Ըստ բուհում տարածված խոսակցությունների, հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները գործնականում փոխկապակցված չեն տնտեսության իրական հնարավորությունների հետ: Հիմնավորել է, որ հարկային համակարգի կատարողականի բարձր ցուցանիշներն ուղեկցվում են պլանային ցածր առաջադրանքներով: Այսինքն, իշխանությունների հարկային քաղաքականության քննադատական դիրքորոշումը զայրացրել է հանձնաժողովականներին: Եվ միայն սուր բանավեճի ժամանակ է պարզվել, որ երիտասարդը վարչապետի եղբորորդին է: Չճանաչելը բացատրում էին նրանով, որ Դավիթ Սարգսյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, սակայն թեկնածուականը պաշտպանել է Տնտեսագիտականում: Անկախ քննարկման ընթացքից, վերջում հաստատվել է ատենախոսությունը, եւ կրտսեր Սարգսյանն ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան:
Վարչապետի եղբորորդին Տնտեսական համալսարանում սկանդալի մեջ է հայտնվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet