ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որն այսօր տևել է մի քանի րոպե, հայտնելով իր հրաժարականի դիմումի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ իր այդ քայլը կշռադատված որոշում է, ոչ թե զգացմունքային:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ՀՀԿ-ն չի քննարկել վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների հետ կապված հարցը:
«Օրենքով սահմանված ժամկետում կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Էդուարդ Շարմազանովն` ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը կապ չունի չորս ընդդիմադիր ուժերի հայտարարությունների ու ծրագրվող շուրջօրյա հանրահավաքների հետ: