ՀՀ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը.

«Վերջին գրառումս դրական ընունվեց շատ-շատերի կողմից: Ոգևորված եմ: Արդեն անցել եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարմանը:

Վստահեցնում եմ, որ դա անելու եմ հավեսով, նվիրումով, պատասխանատվության զգացումով: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, շնորհավորանքների համար»,-գրել է խոսնակը:


